Բայդենը կդադարեցնի պատի կառուցումը Մեքսիկայի սահմանին
Մի քանի ժամից կկայանա ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, որից հետո սպասվում են նոր օրենքներ, նախկինների փոփոխություն, գրում է Interfax-ը:
Բայդենը կդադարեցնի պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին, որը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր:
Շինարարությունը կդադարեցվի, կվերանայվի «միջոցների և պայմանագրերի տրամադրման մեթոդների օրինականությունը»:
ԱՄՆ նորընտիր նախագահը կստորագրի նաև հրաման, որով վերջ կդրվեն հիմնականում մուսուլմանական և աֆրիկյան երկրներից ԱՄՆ մուտքի սահմանափակումներին:
Կարծիքներ