Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Ամերիկայի Միացյալ Նահագների մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղեկացնեմ, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում Միացյալ Նահագներում՝ Վաշինգտոնում», - ասաց վարչապետը։
Կարծիքներ