Վրաստանում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է մեկ մարդ

Վրաստանում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է մեկ մարդ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հայտնաբերվել, նախկինում հաստատված COVID-19-ով մեկ անձ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում:

Փետրվարի 26-ից հունիսի 27-ը Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 921 դեպք, մահացել է 14 մարդ։ Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը 781 է․ սա բոլոր արձանագրված դեպքերի 84.8% -ն է: Ներկայումս 126 մարդ շարունակում է բուժումը Վրաստանի քովիդ-կենտրոններում: 2 687 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է գտնվում 207 հիվանդ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում