Քոչարյանի թիմը. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցրեց 2004-ին

Քոչարյանի թիմը. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցրեց 2004-ին

Քոչարյանի թիմը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցրեց 2004թ-ի մարտի 10-ի ՀՀ կառավարության որոշումով։ Կոմբինատն ընդամենը 600 հազար դոլարով վաճառվեց «Կոնսապ» անվանումով ընկերությանը, որը ներկայացվում էր իբրև ամերիկյան հայտնի ընկերություն: Կառավարության որոշմամբ նոր սեփականատերը 2 տարվա ընթացքում 3,5 մլն դոլարի ներդրում պետք է կատարեր ձեռնարկությունում: Սակայն այդ ամենը ընդամենը խոստումներ էին՝ գործարքի ծիծաղելի ցածր լինելու հանգամանքը արդարացնելու համար: Իսկ հետագայում կոմբինատը դարձավ ռուսական «ԳեոՊրոՄայնին Գոլդ» (GeoProMining Gold) ընկերության սեփականությունը, որն էլ առ այսօր շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը։

#ԱյսպիսիՄազալուԲաներ

#Հանքահենություն #Կոռուպցիա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում