Պարզաբանում Կապան քաղաքում հայտարարված «օդային տագնապ»- մասին
Հարգելի՛ քաղաքացիներ,
հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։
Հարգելի՛ քաղաքացիներ,
հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Կարծիքներ