Աֆղանստանում գրոհայինները սպանել են HALO Trust-ի 10 աշխատակցի
Աֆղանստանում դիմակավոր զինյալներն սպանել են բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ առեւտրային կազմակերպության առնվազն տասն աշխատակիցների, որը մասնագիտացած Է ականնեի եւ չպայթած ռազմամթերքի վնասազերման բնագավառում, եւս 14 աշխատակից վիրավորվել Է: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուներ:
Աֆղանստանի պաշտոնատար անձինք կարծում են, որ հարձակումը կատարվել Է «Թալիբան» շարժման զինյալների կողմից: 1TV-ի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Աֆղանստանի Բաղլանի նահանգում: HALO Trust-ը հիմնվել Է 1988 թվականին եւ արկերի ականազերծման ու վնասազերծման աշխատանքներ Է կատարում ամբողջ աշխարհում: Կազմակերպության հաստիքակազմն ունի ավելի քան 8 հազար աշխատակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ