Դենի Ջորկաեֆը նշանակվել է Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս

Դենի Ջորկաեֆը նշանակվել է Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ֆրանսահայ գործիչ Դընի Ջորկաեֆին է հանձնել Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։

 

«Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում