Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած և հայհոյած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։

«Մեկ անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած  միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում