Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրինա Ղափլանյանին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 23-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ)` ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ)՝
շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով 3-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրինա Ղափլանյանի` Լյուքսեմբուրգի Մեծ
Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ