Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է մասնավորի կողմից կառուցվող բազմաբնակարանների ծրագրին, այցելել ԱԱԾ ուղեկալ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից իրականացվող բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավրության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ «Լիաշին» ՍՊԸ-ն 700 մլն դրամ ներդրումային ծրագրով կառուցում է 13 հարկանի երկու շենք` 94 բնակարաններով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին:
«Նյու Հաուս» ՓԲԸ-ն 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում կառուցում է 12 հարկանի երկու բազմաբնակարան շենք` ընդհանուր 128 բնակարաններով:
Մեկ շենքի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, իսկ մյուսի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում:
Վարչապետը հետաքրքրվել է ծրագրերի ընթացքի, բնակարանների վաճառքի հետ կապված հարցերով և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում նման ծրագրերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայողների համար ստեղծված պայմաններին:
Կարծիքներ