ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. Արարատ Միրզոյան
Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ առանձնազրույցի ժամանակ աանդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին.
«Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այսօր էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ-ի և նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-հայտարարել է Միրզոյանը:
Կարծիքներ