Վիետնամի դատարանը այլախոհներին դատապարտել է 12 և 9 տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու փորձի համար
Կենտրոնական Խան Հոա նահանգի ժողովրդական դատարանը տեղի երկու քաղաքացու դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ գործող իշխանությունը տապալելուն ուղղված հակակառավարական քարոզչություն տարածելու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով՝ Zan Chi թերթին։
60-ամյա Թոն Նի Չանգը և 50-ամյա Նգուեն Սյուան Տինը դատապարտվել են համապատասխանաբար 12 և 9 տարվա ազատազրկման։ Մեղադրական եզրակացության նյութերի համաձայն՝ 2016-ից 2021 թվականներին դատապարտյալները կամավոր և ակտիվորեն մասնակցել են Վիետնամում արգելված հետադիմական քաղաքական կազմակերպության Tien Rong-ի և ծայրահեղական էմիգրացիոն Viet Tan Party կազմակերպության գործունեությանը, որը ցանկանում է երկրում սոցիալիստական համակարգը վերացնել։
Դատարանը անօրինական գործողությունները դասակարգել է «ժողովրդի իշխանությունը տապալելուն ուղղված գործունեության համար» պատասխանատվություն նախատեսող հոդվածով։
Կարծիքներ