Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ գագաթնաժողովի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի՝ պետությունների միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան հաջորդ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,-ասել է Զախարովան։
Կարծիքներ