Հարավային Օսիան հավանություն է տվել Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին

Հարավային Օսիան հավանություն է տվել Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին

Հարավային Օսիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հանրապետության օրենսդիր մարմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանը հայտնել է, որ պատգամավորները հավանություն են տվել համապատասխան պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագծին, որը թույլ է տալիս  քաղաքացիներին պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և նրանց տրամադրում է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։

Սեպտեմբերին Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը և Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Մարատ Կուլախմետովը ստորագրել են երկրների միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիր։ Բացի դրանից,  թույլ է տրվում ռուսական և հարավօսական անձնագրեր ունեցող անձանց զորակոչի պահին զինվորական ծառայություն անցնել իրենց մշտական ​​բնակության վայրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում