Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում