ԱՀԿ-ն հավանություն է տվել Հնդկաստանում արտադրված Covavax պատվաստանյութին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է քովիդի դեմ CovavaxTM հնդկական պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այն պատրաստվել է ամերիկյան Novavax ըկերության լիցենզիայով և դարձել ԱՀԿ-ի հավանությանն արժանացած 9-րդ պատվաստանյութը։
Պատվաստանյութի առավելություններից մեկը պահպանման պարզ պայմաններն են։ Լիարժեք պատվաստման համար անհրաժեշտ է երկու դեղաչափով ներարկում։
Սպասվում է, որ այս պատվաստանյութը կօգնի մեծացնել պատվաստման մակարդակը ցածր եկամուտ ունեցող երկրներում․ այն կկիրառվի այդ թվում ԱՀԿ-ի COVAX ծրագրի շրջանակներում։
Կարծիքներ