Ռուսաստանը խոստացել է կոշտ պատասխանել ԱՄՆ-ի անբարյացկամ գործողություններին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կպատասխանի Վաշինգտոնի ոչ բարյացակամ գործողություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի հետ ուժի դիրքերից երկխոսություն վարելու ԱՄՆ-ի փորձերը «ի սկզբանե դատապարտված են ձախողման»: «Մենք կոշտ ու վճռականորեն կպատասխանենք անբարյացակամ գործողություններին», – նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նույն հարցազրույցում Լավրովը նշել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների պայմանը: Դրա համար, նրա խոսքով, Վաշինգտոնը պետք է ազնվորեն փոխգործակցի Մոսկվայի հետ:
Կարծիքներ