Տոկիոյին մոտեցող թայֆունի պատճառով 30 հազար մարդ պետք է տարհանվի
Տոկիոյի և հարակից շրջանների մոտ 30.000 բնակիչներ տարհանման հրաման են ստացել քաղաքին մոտեցող «Միրինե» թայֆունի պատճառով, հայտնում է Газета.ру-ն՝ վկայակոչելով NHK-ին:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 3.00 -ի դրությամբ Միրինեն գտնվում էր Խաղաղ օվկիանոսում ՝ Իզու արշիպելագի կղզիներից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Թայֆունը շարժվում էր հյուսիս -արեւելք մոտ 25 կմ / ժ արագությամբ:
Ճապոնացի օդերևութաբանները կանխատեսում են առատ տեղումներ՝ մինչև 180 մմ:
Բացի այդ, օդերևութաբանները նախազգուշացնում են մեկ այլ թայֆունի` Լուպիտի - հարավից` Կյուսյու կղզու մոտենալու մասին:
Կարծիքներ