Եգիպտոսում ոսկեզօծ դագաղ է հայտնաբերվել

 Եգիպտոսում ոսկեզօծ դագաղ է հայտնաբերվել

Եգիպտացի հնագետները  Սաքարայում հայտնաբերել են աշխարհում առաջին ոսկեզօծ դագաղը։ Այս մասին հայտնում է Planet Today-ը:

Հնագետ Մոհամմադ Յուսեֆը Սաքարայի տարածքում գետնի տակ անհայտ կառույց է հայտնաբերել, որը հայտնի է հին եգիպտական փարավոնների լայնածավալ թաղումներով: Այնտեղ հայտնաբերվել է հուղարկավորության Պտահ-Սոկար-Օսիրիս աստվածության արձանը՝ ոսկե երեսով եւ փետուրներից թագով:  

Անսովոր դագաղի կափարիչի տակ գիտնականը հայտնաբերել է մումիա, որի երեսին ոսկեզօծ դիմակ է եղել: Դատելով ոսկու քանակից՝ գերեզմանի տերը աներեւակայելի հարուստ է եղել, որպեսզի իրեն թույլ տար նման թաղման պարագա:

«Հին Եգիպտոսում մարդիկ կարծում էին, որ իրենց աստվածների մաշկն ու միսը ոսկուց են: Եւ ոսկեզօծելով դեմքը կամ դիմակը, որը տեղադրված է մումիայի վրա, կարելի է հանգուցյալին վերածել ոսկե մաշկ ունեցող կենդանի աստվածության»,- ասել է եգիպտագետ Բոբ Բիանկին:

Անսովոր գերեզմանի ուսումնասիրությունը կշարունակվի կոնսերվացումից հետո` պարզելու համար, թե ով է մահացածը, երբ է մահացել եւ ինչու է թաղվել նման անսովոր վայրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում