Զարմանալիորեն մերժման հիմնավորումներում պարոն Օհանյանը մատնանշում է Կոնջորյանի ծառայությունից ազատված լինելը. Ղազարյան
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր կողմից արված բանավեճին մասնակցելու «Հայաստան խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանի մերժմանը:
Ղազարյանը գրել է.
«Բանավեճի հրավերը պրն Օհանյանը մերժեց,ինչը իր իրավունքն է։ Ինձ համար զարմանալիորեն մերժման հիմնավորումների մեջ պրն Օհանյանը մատնանշում է Կոն ջորյան Հայկի ծառայությունից ազատված լինելը։
Թե ինչ կապ ունի դա բանավեճի թեմայի և ներքաղաքական իրավիճակի հետ ,ինձ անհասկանալի ա, բայց պետք է հարգել բազմավաստակ գեներալի փաստարկները։
Իսկ իրավիճակի դրամատիզմը նրանում է ,որ Կոնջորյանը բանակից ազատվել է ,երբ ՊՆ նախարարը նույն Սեյրան Օհանյանն էր»։
Կարծիքներ