Այս տարվա 1-ին կիսամյակում երկիր է մտել 5 անգամ ավելի շատ փող, քան 2020-ին. Գևորգ Պապոյան

Այս տարվա 1-ին կիսամյակում երկիր է մտել 5 անգամ ավելի շատ փող, քան 2020-ին. Գևորգ Պապոյան

2020-2022 թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը կազմում է՝

2020 թ. +192 մլն դոլար.

2021 թ. +383 մլն դոլար.

2022 թ. +979 մլն դոլար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

«Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում միայն այս եղանակով երկիր է մտել 5 անգամ ավելի շատ փող, քան 2020 թ., և 2.6 անգամ շատ փող, քան 2021 թ.:

Բացի դրանից՝ վերոնշյալը մի կողմից պատճառաբանում է դրամի արժևորումը, մյուս կողմից ոչ միայն ապացուցում է, որ հիմնազուրկ են երկրից կապիտալի փախուստի մասին խոսքերը, այլև ապացուցում է հակառակը, կա երկիր կապիտալի լուրջ ներհոսք»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում