Հայտնաբերվել է Աճանան գետն ընկած քաղաքացու դին

Հայտնաբերվել է Աճանան գետն ընկած քաղաքացու դին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ 

Պարզվել էր, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։ 

Ապրիլի 6-ին՝ ժամը 08։15-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․ Փ․-ի դին․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում