Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր Հայրենիքի. Նիկոլ Փաշինյան

Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր Հայրենիքի. Նիկոլ Փաշինյան

«Ես որպես Գերագույն գլխավոր հրամանատար՝ այսօր եկել եմ ասելու, որ պատրաստ եմ զոհվելու հանուն մեր Հայրենիքի։ Ծեր, թե երիտասարդ, տղամարդ, թե կին, պաշտոնյա, թե գործազուրկ պետք է նայեն իրար աչքերի մեջ ու ամբողջ աշխարհին ասեն, որ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր Հայրենիքի, մենք մեր Հայրենիքից ոչ մի միլիմետր չենք զիջելու, մենք պիտի հաղթենք, որովհետև պարտվելու տարբերակ չունենք։ Հայ ժողովուրդն ու ՀՀ-ը պիտի ապրի ու գոյություն ունենա հավիտյան»։

Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։

                                        ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում