Զելենսկին գնահատել է պատերազմի հավանականությունը ՌԴ-ի հետ
ՌԴ-ի կողմից իրավիճակի հնարավոր սրման հարցը սուր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ԱՄՆ-ի և դաշնակիցների համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինձ համար հավանական էսկալացիայի հարցը նույնքան սուր է ինչպես ԱՄՆ-ի և այլ գործընկերների համար։ Բայց մենք այս իրավիճակում ութ տարի ենք»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներխուժման հավանականություն կա։
«Այդ պատճառով մենք նայում ենք ոչ միայն վերև, այլև ոտքերի տակ։ Մեզ համար հիմա կարևոր պահ է՝ մենք կարող ենք կորցնել տնտեսությունը,բ յց առաջին հերթին մարդիկ», – հայտարարել է նախագահը ։
Նա նշել է, որ «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպումը իրավիճակի խաղաղ կարգավորման քայլ է:
Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շատ զգուշորեն արտահայտվել Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր հեռանկարների մասին։
«Մենք հիմա տեղեկություն ենք ստանում, որ պատերազմը կարող է լինել հունվարին, փետրվարին։ Ես նորից եմ կրկնում ՝ դա կարող է լինել։ Եվ եկեք այստեղ երեք կետ դնենք, բայց հաստատ մի կետ չդնենք և ասենք, որ այո, դա կլինի, որովհետև մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում մարդկանց հետ», – ընդգծել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ լայնամասշտաբ պատերազմը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ի որոշ երկրների, որոնք նախկինում նույնպես Խորհրդային Միության հանրապետություններ էին:
«Հիբրիդային պատերազմը առաջացնում է հիբրիդային սպառնալիքներ։ Սպառնալիքներ Ուկրաինային և մյուս հարևաններին. Մենք միայնակ հարևաններ չենք Ռուսաստանի Դաշնությունից և մենակ չենք օկուպացված տարածքների հետ։ Եթե լինի լայնամասշտաբ պատերազմ, ապա ոչ միայն Ուկրաինայի հետ և ոչ միայն ոչ Ուկրաինայի տարածքում»,- ասել է պետության ղեկավարը։
Ամենամեծ վտանգը, որը կարող է սադրել ՌԴ-ին էսկալացիայի, Զելենսկին անվանել է երկրի իրադրության ներքին ապակայունացումը:
Նրա խոսքով՝ եթե միավորեն ժողովրդին, բանակը և կայուն իշխանությանը, Ռուսաստանի կողմից էսկալացիայի ռիսկերը կնվազեն։
Կարծիքներ