Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
Իսպանիան հաստատել է, որ Կիևի խնդրանքով լրացուցիչ կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինծառայողի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է թագավորության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը զրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակից Ռուստեմ Ումերովի հետ։ Նշվում է, որ նախարարը «հաստատել է Իսպանիայի առաջարկը՝ վերապատրաստելու լրացուցիչ 400 ուկրաինացի զինվորի՝ ի պատասխան զինծառայողների բազային պատրաստության շտապ բարձրացման մասին Ուկրաինայի խնդրանքի»։
Ավելի վաղ Իսպանիայի տարածքում ուսուցանում է անցել մոտ 4000 ուկրաինացի զինվոր:
Կարծիքներ