Կորոնավիրուսի տարածման դինամիկայով Վրաստանն աշխարհում 4-րդ տեղում է

Կորոնավիրուսի տարածման դինամիկայով Վրաստանն աշխարհում 4-րդ տեղում է

New York Times-ի տվյալներով, որը հիմնված է Our World In Data-ի վիճակագրության վրա, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը 100,000 բնակչի հաշվով աճել է 23%-ով՝ հասնելով 128-ի։Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում օրական գրանցվում է միջինում կորոնավիրուսով վարակման 4 744 դեպք։

100 հազար բնակչի հաշվով վիրուսի տարածման առաջին տեղում են Կայմանյան կղզիները, որին հաջորդում են Սլովենիան և Խորվաթիան:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշին, ապա Վրաստանը 100, 000 բնակչի հաշվով 3-րդ տեղում է։ Կորոնավիրուսից մահացության մակարդակը Վրաստանում 100,000 բնակչի հաշվով կազմում է 1,92%։ Միջինում երկրում օրական 71,6 մարդ է մահանում կորոնավիրուսից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում