Մենք պատրաստվում ենք մեր ողջ էներգիան ներդնել Լա Լիգայում հաղթելու համար․ Անչելոտի

Մենք պատրաստվում ենք մեր ողջ էներգիան ներդնել Լա Լիգայում հաղթելու համար․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ ասել է, որ ակումբը շարունակելու է պայքարը տիտղոսի համար։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մադրիդի «Ռեալը» 51 միավորով երկրորդն է Իսպանիայի առաջնությունում՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 8 միավորով:

«Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է Չեմպիոնների լիգան «Ռեալի» համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք պատրաստվում պայքարել բոլոր տիտղոսների համար։

Մենք պատրաստվում ենք մեր ողջ էներգիան ներդնել Լա Լիգայում հաղթելու համար: Մենք նախատեսում ենք պայքարել բոլոր մրցաշարերում, թեև Լա լիգայում առավելություն չունենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում