Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում:

«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը:

Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում