Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը
«Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանություն տրվեց «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2021 թ․ մայիսի 12-ին եւ հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Հաշվի առնելով Հայաստանի միջուկային ոլորտի զարգացումների հետ կապված նրբությունները, մասնավորապես նաեւ այն, թե շատ երկրների ինչպես է բառացիորեն խանգարում ՀՀ-ի՝ ատոմային տերության մաս լինելու եւ հզոր դպրոց ունենալու հանգամանքը, դիմեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին՝ ճշտելու, թե հատկապես ինչի մասին է խոսքը։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց Ա․ Մարտիրոսյանը, «1998 թ․ ԵՄ-ն մեզ աջակցում է, եւ սա հերթական ծրագրերից է»։ Բանն այն է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաեւ ՀՀ-ի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։
Հստակ՝ մեր երկրի ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը...»։
Գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ