«Բավարիա»-ն շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում. այլ արդյունքներ

«Բավարիա»-ն շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում. այլ արդյունքներ

Գերմանական Բունդեսլիգայի 34-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

Արդեն իսկ չեմպիոնի կոչումը նվաճած Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում 4:0 հաշվով պարտության մատնեց «Վոլֆսբուրգ»-ին: Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Պադերբորն»-ին: «Ֆրայբուրգ»-ը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե»-ի դարպասը: «Ունիոն Բեռլին»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Դյուսելդորֆ»-ի նկատմամբ, իսկ ահա Բրեմենի «Վերդեր»-ը գերխոշոր` 6:1 հաշվով գերազանցեց «Քյոլն»-ին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում