Գերեզմանատանը հայտնաբերված 36-ամյա տղամարդը հետախուզվում էր ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերի մի շարք հոդվածների մեղադրանքով

Գերեզմանատանը հայտնաբերված 36-ամյա տղամարդը հետախուզվում էր ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերի մի շարք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արթուր Ա.-ն, որը 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 177-րդ (Գողությունը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Արթուր Ա.-ն նաև 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ (Սպանությունը) և 30-րդ (Հանցագործության նախապատրաստումը և հանցագործության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Անձնական խուզարկությամբ Արթուր Ա.-ի մոտից հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 մարտական փամփուշտներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում