Վաշինգթոնի քաղաքապետը 15 օրով երկարաձգել է արտակարգ իրավիճակի ռեժիմը
Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ երկարաձգում է նախապես հայտարարված արտակարգ դրության ռեժիմը եւս 15 օորով, մինչեւ հունվարի 21-ը:
Նրա խոսքով, ակցիայի մասնակիցները, որոնք ներխուժել են Կոնգրեսի շենք, «օգտագործել են քիմիական գրգռիչներ, աղյուսներ, շշեր եւ ատրճանակներ»: «Նրանք խախտել են Կապիտոլիումի անվտանգությունը, նրանց ապակառուցողական եւ խռովարարական վարքը կարող է դուրս գալ Կապիտոլիումի սահմաններին: Նրանց մոտիվացիան շարունակվում է»,-ասված է Բաուզերի հայտարարության մեջ:
«Նախագահ Թրամփը շարունակում է ցասում եւ բռնություն հրահրել՝ հայտարարելով, որ նախագահական ընտրությունները վավեր չեն: Մարդիկ դժգոհ են դատակն որոշումներից եւ ընտրական հանձնաժողովների եզրակացություններից, եւ կարելի է սպասել, որ որոշ մարդիկ կշարունակեն իրենց բռնի բողոքի ցույցերը մինչեւ պաշտոնակալման արարողությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ վերջին իրադարձությունները եւ հիմնավոր մտավախությունները, որ արտակարգ իրավիճակը կշարունակվի, հանրային անվտանգության եւ օկրուգի բնակիչների բարեկեցության սպառնալիք են : Դրա հետ կապված արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվում է 15 օրով մինչեւ քաղաքապետի հաջորդ հանձնարարականը:
Կարծիքներ