Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի՝ կասկածելի փաթեթ կուլ տված 28-ամյա որդին

Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի՝ կասկածելի փաթեթ կուլ տված 28-ամյա որդին

Այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նրան հունվարի 21-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, երբ դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։

Հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել հագուստի գրպաններից հայտնաբերված նրա իրերը, որոնց մեջ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում