Երասխում բեռնատարը բախվել է գազալացակային․ վարորդի վիճակը կայուն ծանր է

Երասխում բեռնատարը բախվել է գազալացակային․ վարորդի վիճակը կայուն ծանր է

Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բենատարը բախվել է գազալցակայանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանի պարսպին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հովացման աշխատանքներ և հատել ՃՏՊ-ի հետևանքով վնասված ծառը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում