Բեռլինում եռակի հումանիտար ճգնաժամ են կանխատեսել Աֆղանստանում
Աֆղանստանում հնարավոր Է եռակի հումանիտար ճգնաժամ: Այդ մասին Բեռլինին հայտարարել են տարածաշրջանի պետությունները, լրագրողներին հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աֆղանստանին սպառնում Է եռակի հումանիտար ճգնաժամի վտանգը. երկրի բազմաթիվ տարածաշրջաններ արդեն պարենի անբավարարության ճիրաններում են հայտնվել երաշտի պատճառով: Միեւնույն ժամանակ դադարել են միջազգային օգնության վճարումները, որից կախված են բազմաթիվ մարդիկ: Իսկ եթե նոր կառավարությունը ի վիճակի չԷ կարգավորել պետության գործերը, ապա տնտեսական կոլապսի սպառնալիք Է առաջանում քաղաքականից հետո՝ դեռ ավելի լուրջ հումանիտար հետեւանքներով: Դա մտահոգություն Է առաջացնում հարեւան երկրների մոտ, որտեղ ես այցելել եմ անցած շաբաթ»,-ասել Է նախարարը:
Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ