«Նահատակված զինծառայողի մահը անարգելու համար բան չու՞նի ասելու․․․»․ Տարոն Չախոյանի անդրադարձից հետո Ղազինյանը ջնջել է գրառումը

«Նահատակված զինծառայողի մահը անարգելու համար բան չու՞նի ասելու․․․»․ Տարոն Չախոյանի անդրադարձից հետո Ղազինյանը ջնջել է գրառումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը օրեր առաջ Սյունիքում զոհված զինծառայողի մասին լկտի ստերով խաբում է հանրությանը։  Ղազինյանի գրառմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Տարոն Չախոյանը։  Չախոյանի գրառման մեջ ասվում էր․

Դուք ձեզ չեք հարգում, գոնե ԱԺ պատգամավորի մանդատը հարգեք, դա էլ չեք հարգում, գոնե մեր նահատակների հիշատակը հարգեք …

Շարքային էժան ստեր տարածելով, հանրությանը մոլորեցնելու փորձեր անելով՝ միևնույն է, ձեր բաղձալի երազանքին՝ իշխանության զավթման չեք հասնելու։ Անգամ զոհվածների հիշատակն եք անարգում՝ ստեր տարածելով։

ՀԳ․ Պաշտպանության նախարարությունից վաղուց հերքել են ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները։ Հայրենիքի համար նահատակված Տարոնի եղբայրն էլ իր հերթին է հերքել այս շրջանակների կողմից տարածվող լկտի ստերը։
Գոնե նահատակների հիշատակը հարգեք …

Ուշագրավ է, որ  Տարոն ՉաԽոյանի անդրադարձից հետո  ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ջնջել է գրառումը։ Այս մասին գրում է MediaNews-ը:

Ավելի ուշ Չախոյանը մեկա այլ գրառում Է արել, որտեղ ասվում է․

Ղազինյան Արթուրը ջնջել է զոհված զինծառայողի մասին այսօր արած կեղծ հրապարակումը։
Իսկ հանրությանը մոլորեցնելու, կեղծիք տարածելու ու հայրենիքի համար նահատակված զինծառայողի մահը անարգելու համար բան չու՞նի ասելու։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում