Իսրայելի իշխանությունները երկրի պաշտպանության նախարարի ծառային մեղադրել են լրտեսության մեջ
Իսրայելի իշխանությունները երկրի պաշտպանության նախարարի ծառային մեղադրել են լրտեսության մեջ այն բանի համար, առաջարկել է նախարարի հետ իր մտերմությունն օգտագործել Իրանին տեղեկություն փոխանցելու համար, հայտնում է AP-ն։
Տղամարդը, ում անունը Օմրի Գորեն է, աշխատում էր որպես դռնապան պաշտպանության նախարար Բենի Հանցի տանը: Իսրայելի ներքին անվտանգության «Շին Բեթ» գործակալությունը հայտնել է, որ տղամարդը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել անանուն «իրանական կազմակերպության» հետ՝ ուղարկելով տան տարբեր իրերի, այդ թվում՝ նախարարի համակարգչի նկարները:
Նշվում է, որ Գորենը քննարկել է Հանցի համակարգիչը վնասակար ծրագրերով վարակելու հարցը, սակայն ձերբակալվել է նախքան որեւէ պլանի իրականացումը:
Կարծիքներ