Ընդունում եմ՝ բռնաբարել եմ 12-ամյա Կարինեին, սպանության հետ գործ չունեմ․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյան
Պեմզաշեն գյուղում 2022թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանության գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց դատավարության տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումն արգելելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։
Մինչ այդ, այսօրվա դատական նիստում դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Մեղադրանքում մանրամասն ներկայացվեց, թե ինչ հանգամանքներում և ինչպես են Վրույր և Արկադի Բարսեղյանները սպանել ընտանիքի անդամներին։
Մեղադրյալներից Արկադի Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը որևէ կապ չունի այդ դեպքի հետ, և, որ այդ անձանց նա չի էլ տեսել․ «Թող ինձ նստացնեն ստի դետեկտորի վրա, եթե ես ստում եմ, թող պարզվի»։
Մյուս ամբաստանյալը՝ Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարեց՝ ընդունում է զոհերից մեկին բռնաբարելու մեղադրանքը. «Ես սպանության հետ գործ չունեմ։ Ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրին»։ Նա նաև ասել է, թե Արկադի Բարսեղյանի առաջ ինքը միշտ տուժող է եղել. «Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»։
Վրույր Բարսեղյանը ցանկություն հայտնեց հանդիպել դատախազի հետ, նշելով, որ հետո կարող է ուշ լինել։
Հիշեցնենք՝ Վրույր և Արկադի Բարսեղյանները մեղադվում են Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու համար։
Կարծիքներ