Նոր Զելանդիայում հայտնաբերել են 102 օրվա ընթացքում COVID-19-ի առաջին տեղական դեպքերը
Նոր Զելանդիայում 102 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման չբերովի դեպքեր. Օքլենդում քովիդ-դրական են ցույց տվել մեկ ընտանիքի չորս անդամների թեստերը: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը: Նրանցից ոչ ոք վերջին ժամանակներս քաղաքից չի բացակայել: Օքլենդում շտապ կարգով օգոստոսի 12-ից երեք օրով լոքդաուն Է սահմանվել: Քաղաքի բնակիչներին խնդրում են մնալ տանը, զանգվածային հավաքներն արգելված են, այն բոլոր ընկերություններին, որոնք կենսականորեն կարեւոր նշանակություն չունեն քաղաքի համար, պատվիրել են փակվել: Նոր Զելանդիայի մյուս տարածքներում սահմանվել Է սոցիալական հեռավորություն:
Տեղի ունեցածի առնչությամբ վարչապետ Ջասնադա Արդեռնը հայտարարել Է, որ մինչեւ օգոստոսի 17-ը կհետաձգի խորհրդարանի արձակումն առաջիկա ընտրություններից առաջ: Այս երեք օրվա ընթացքում իշխանությունները փորձում են հայտնաբերել հիվանդացածների շփումները: Անցած 102 օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են COVID-19-ով վարակվածների, սակայն այդ բոլոր 22 մարդիկ վարակը բերել Էին արտասահմանից: Նրանք բոլորը վերադառնալուց հետո մեկուսացվել են:
Ընդամենը Նոր Զելանդիայում համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 1220 դեպք: Մահացել Է 22 մարդ: Հունիսից սկսած, երկիրը չեղարկել Է կարանտինային սահմանափակումների մեծ մասը, որոնք մտցվել Էին մարտին: Կարծիք կար, որ լոքդաունի վաղ սահմանումը, խիստ հսկողությունը սահմանի վրա, արդյունավետ ծանուցումը բնակչությանը, զանգվածային թեստավորումն ու շփումներին հետեւելն իշխանություններին օգնել Է վիրուսից լիովին ազատվել երկրի տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ