Ռուսաստանը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից

Ռուսաստանը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանը դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից, գրում է «Известия» թերթը։

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարողանա դիտորդական թռիչքներ իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքով։ Մոսկվան նրանց ռազմական օբյեկտների մասին տեղեկատվություն կստանա արբանյակների միջոցով։

Ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան «ամեն հնարավոր ջանք գործադրեց պայմանագիրը պահպանելու համար՝ ԱՄՆ վարչակազմին հնարավորություն տալով որոշում կայացնել վերադառնալու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում