2022թ. հունվար-մարտին աճել են ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվող և փոխանցված դրամական միջոցների ցուցանիշները
2022թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 560․7 մլն դոլար, ինչը 155.1 մլն դոլարով կամ 38.2%-ով ավել է 2021թ. և 207.1 մլն դոլարով կամ 58.6%-ով ավել է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից:
Վիճակագրությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
2022թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 187.1 մլն դոլար, ինչը 58 մլն դոլարով կամ 44.9%-ով ավել է 2021թ. և 99․7 մլն դոլարով կամ 14.1%-ով ավել է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից:
Կարծիքներ