Շիրակի մարզի բոլոր համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցաշինական աշխատանքներ
Շիրակի մարզի բոլոր համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Ծրագրերի ընդհանուր արժեքը 3.2 մլրդ դրամ է, գումարի 45 տոկոսը կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող/նորոգվող ճանապարhահատվածների ընդհանուր երկարությունը կկազմի 14.1 կմ։
Գյումրի համայնքում՝ 22 փողոց (8185 մ)
Ախուրյան համայնքում՝ 5 փողոց (3319 մ)
Արթիկ համայնքում՝ 3 փողոց և 1 հրապարակ (513 մ)
Անի համայնքում՝ 3 փողոց (1226 մ)
Աշոցք համայնքում՝ 2 փողոց (418 մ)
Ամասիա համայնքում՝ 1 փողոց (450 մ)
Կարծիքներ