«Արյան մեջ թթվածինը շատ քիչ է». կորոնավիրուսով վարակված Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են

«Արյան մեջ թթվածինը շատ քիչ է». կորոնավիրուսով վարակված Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են

Կորոնավիրուսով վարակված երգչուհի Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

«Ժամանեց բրիգադը, որը, ինչպես հասկացա, գալիս է COVID-19-ի առաջին դրական թեստից տաս օր հետո, հետազոտեցին ինձ, ասացին, որ արյան մեջ թթվածինը շատ քիչ է»,- գրել է Դակոտան։ Նա հավելել է, որ բժիշկները որոշում են կայացրել իրեն հիվանդանոց տեղափոխել։

Արտիստը հայտարարարել է, որ լավագույնի հույս ունի եւ հետեւորդներին կոչ է արել հոգատարությամբ վերաբերվել առողջությանը։ «Հույս ունեմ՝ շուտով ձեզ մոտ կվերադառնամ աշխույժ ու լի ուժերով»,- նշել է նա։

Այն մասին, որ Ռիտա Դակոտան վարակվել է կորոնավիրուսով, հայտնի է դարձել օգոստոսի 3-ին։ Նա հայտնել է, որ թեստի արդյունքը դրական է եղել միայն երրորդ անգամից։ «Ոչ արյունը, ոչ համակարգչային տոմոգրաֆիային ցույց չտվեցին կորոնան։ Եվ միայն իմ ինտուիցիան այդ ամբողջ ընթացքում ստիպում էր մնալ տանը»,- սոցիալական ցանցերում գրել է Դակոտան։ Նա հավելել էր, որ իրեն նորմալ է զգում, սակայն կորել է հոտառություն ու մարմինը կոտրտվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում