Արմավիրի մարզում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արմավիրի մարզում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Օպերատիվ տվյալներով պարզվել է մահացածի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է:

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում