Ռեալը հաղթեց ու գլխավորեց Պրիմերայի աղյուսակը

Իսպանական Պրիմերայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռայո Վալեկանոյին» և 2-1 հաշվով հաղթանակ տարել: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է Տոնի Կրոսը, իսկ 38-րդ րոպեին կրկնապատկել է Կարիմ Բենզեման: Խաղավարտին հյուրերը մեկ գնդակ ետ են բերել. աչքի է ընկել Ռադամել Ֆալկաոն, սակայն ավելին անել «Ռայո Վալյեկանոյին» չի հաջողվել:
Այս հաղթանակի շնորհիվ մադրիդցիները իրենց միավորների թիվը հասցրել են 27-ի և բարձրացել են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
«Ռայո Վալեկանոն» 20 միավորով 6-րդ տեղում է:
Կարծիքներ