Լեհաստանում ասել են, որ Ուկրաինա F-16-ների մատակարարումների հարցը ժամանակի ընթացքում դրականորեն կլուծվի
ՆԱՏՕ-ի երկրներն ի վերջո կորոշեն ժամանակակից մարտական ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե ճնշումը շարունակվի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով։
Ինչպես խոստովանել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը, Վարշավայում հասկանում են, որ այս ոլորտում լեհական ներուժը սահմանափակ է։ «Մենք ունենք ընդամենը 48 F-16, մինչդեռ դաշնակիցները շատ ավելի մեծ ներուժ ունեն: Կարծում եմ, որ այս խոսակցությունը կավարտվի դրական որոշումներով: Պարզապես պետք է ճնշում գործադրել»,- ասել է նա։
Կարծիքներ