Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ` Շավարշ Քոչարյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Շավարշ Քոչարյանը 2008թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ: 2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։
Կարծիքներ