Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Տեր-Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցությանը, քաղաքապետարանին և Նոր Նորքի բնակիչներին:
«ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի ուզում եմ ասել՝ 2026 թվականը սարերի հետևում չի, մենք հանդիպելու ենք 2026-ին, ես մասնակցելու եմ 2026 թվականին ձեր քաղաքական վախճանին»,- իր խոսքում ասել է Տեր-Մարգարյանը
Կարծիքներ