Բայդենը շփոթել է ԱՄՆ նահանգների թիվը

Բայդենը շփոթել է ԱՄՆ նահանգների թիվը

ԱՄՆ-ի նախագահ  Ջո Բայդենը շփոթել է երկրի նահանգների թիվը:

Fox News-ը հայտնում է, որ Բայդենը, խոսելով Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի մասին, որը դեմոկրատներն իրականացրել են 2018 թվականին, պետության ղեկավարը նշել է, որ նրանք այցելել են ԱՄՆ-ի 54 նահանգ ու բոլոր տեղերում հանդիպել բնակիչների հետ:

«Առանց կատակի մենք եղել ենք բոլոր նահանգներում: Դրա համար էլ հաղթեցինք 2018 թվականին: Մենք եղել ենք 54 նահանգներում»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը բաղկացած է 50 նահանգից և Կոլումբիայի շրջանից։

Հիշեցնենք՝ սա առաջին հետաքրքիր ու անհարմար իրավիճակը չէ, որում հայտնվում է 79-ամյա ամերիկացի նախագահը։

Ավելի վաղ նա մի քանի անգամ նախագահ էր անվանել փոխնախագահ Կամալա Հարիսին, շփոթել Սիրիան և Լիբիան, սայթաքել Փիթսբուրգ մեկնող ինքնաթիռը նստելիս, օդում մեկնել ձեռքը՝ բարևելու համար այն ժամանակ, երբ կողքին մարդ չէր եղել, կորցրել բեմից իջնելու ելքը, հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել հեծանիվից, ցատկոտել եկեղեցու մոտ և հայտնվել մի շարք այլ անհարմար իրավիճակներում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում