Հայաստանը Եվրոպական հանձնաժողովից 30 մլն եվրո աջակցություն կստանա. Փոխվարչապետ

Հայաստանը Եվրոպական հանձնաժողովից 30 մլն եվրո աջակցություն կստանա. Փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշեց, որ աջակցությունը 30 մլն եվրո ընդհանուր արժողության է, ամբողջ աջակցությունը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով: Ընդ որում, դրա 80 տոկոսը (24 մլն եվրո) տրամադրվելու է միանվագ՝ առանց որեւէ նախապայմանի: Դրանից հետո մնացած 6 մլն եվրոն տրամադրվելու է համաձայնագրի հատուկ նախապայմաններում սահմանված նպատակների ապահովման արդյունքում: Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:

Տեսանյութ.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում